Ավստրալացի Ջեյք Բիզլին ձկնորսության ժամանակ տեսանկարել է շնաձկան ցատկը: Միջադեպը վախեցրել է հենց հոլովակի հեղինակին, ինչպես նաև նրա ընկերներին, որոնք ձկնորսությամբ էին զբաղվում ավստրալիայի հարավում, հայտնում է Mashable-ը:
Ձկնորսները պատմել են, որ դա եղել է կեսօրին: Երբ նրանցից մեկը ջրից դուրս է քաշել իր կարթը, շնաձուկը ցատկել է և տարել նրա որսը: Սակայն, դրանից հետո նա կրկին վերադարձել է և սկսել կծել շարժիչը և պտուտակները: Արդյունքում, ընկերները որոշել են հետ լողալ` վախենալով հարձակումից:
Սակայն, այդ վայրը լքելուց առաջ նրանք ականատես են եղել անսովոր երևույթի, ինչն էլ կարողացել են նկարահանել. շնաձուկը բարձր թռիչք է կատարել և օդում շրջվել:









































