Ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը խոստացել է չեղյալ հայտարարել հակաթուրքական պատժամիջոցները, և այժմ Անկարայում ակնկալում են այդ սահմանափակումների չեղյալ հայտարարում.
«Մենք նամակ ենք հղել, որը շատ օգտակար էր մեր հարաբերությունների կարգավորման համար։ Մենք մեր ափսոսանքն ենք հայտնում ռուս ժողովրդին ու օդաչուի ընտանիքին։
Այժմ կարևորն այն է, թե մենք ինչպես ամրապնդենք մեր հարաբերությունները։ Ռուսաստանը մեզ ասել է, որ վերացնելու է բոլոր պատժամիջոցները»։
Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի հարցում Թուրքիայի դիրքորոշումը մնում է անփոփոխ, թուրքական կողմը պահանջում է իշխանությունից հեռացնել նախագահ Բաշար Ասադին։










































