Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը արգելք է դնում գենետիկորեն մոդիֆիկացված բույսեր և կենդանիներ աճեցնելու և զարգացնելու վրա` բացառությամբ գիտական աշխատանքներ կատարելու համար: Օրենք խախտելու դեպքում այդ փաստաթուղթը սահմանում է մինչև 500 հազար ռուբլու տուգանք, հայտնում է RIA Novosti-ն:
Օրենքը արգելում է Ռուսաստան ներմուծել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ և արտադրանքներ`մարդկանց և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցության մոնիտորինգի արդյունքում: ԳՄՕ ապրանքներ ներմուծողները կպարտավորվեն անցնելու գրանցման ընթացակարգեր:
Բացի այդ, ԳՄՕ օգտագործելու համար փաստաթղթում դիտարկվում է վարչական պատասխանատվություն, եթե խախտվում է թույլատրված տեսակները և օգտագործման պայմանները: Պաշտոնատար անձանց համար տուգանքը կազմում է 10-50 հազար ռուբլի, իսկ իրավաբանական անձանց համար` 100-500 հազար ռուբլի:







































