Հայտնի են հայկական թիմերի մասնակցությամբ խաղերի մրցավարները, ովքեր կսպասարկեն Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի լիգայի գավաթների խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները:
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Չեմպիոնների լիգայի «Ալաշկերտ» – «Սանտա Կոլոմա» հանդիպումը կսպասարկի Ղազախստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Ալիևը: Թիմերի միջև առաջին դիմակայությունն ավարտվել է 0:0 հաշվով:
Եվրոպայի լիգայի «Շիրակ» – «Դիլա Գորի» հանդիպումը կսպասարկի լիտվացի Սերգեյ Սլիվան, «Օմոնիա» – «Բանանց» հանդիպումը՝ լատվիացի Ալեքսանդր Անուֆրիևը, իսկ «Փյունիկ» – «Եվրոպա» հանդիպումը՝ սլովակ Բորիս Մարհեֆկան։






































