Թուրքական Daily Sabah թերթում հրապարակվել է Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընի հոդվածը, որում նշել է, որ Թուրքիան երկու կարևոր քայլ է ձեռնարկել Իսրայելի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների ուղղությամբ։
Քալընի խոսքերով՝ Իսրայելի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դրականորեն կազդի տարածաշրջանի խաղաղության ու կայունության վրա և մասնավորապես Պաղեստինի ու Սիրիայի հարցերի կարգավորման վրա։
Քալընն ընդգծել է, որ Ռուսաստանի ու Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը պոտենցիալ առումով դրականորեն կազդի ԴԱԻՇ-ի ու PKK-ի դեմ պայքարի վրա։
Խոսելով Ստամբուլում՝ Աթաթուրքի անվան օդանավակայանում կազմակերպված ահաբեկչական հարձակման մասին՝ Քալընը հայտարարել է, որ այն տեղի է ունեցել Իսրայելի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից մեկ օր անց, ինչն ուղղված է եղել այդ երկրների հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման դեմ։










































