Փարիզը մտադիր չէ բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ, քանի դեռ երաշխիքներ չի ստացել իր և ԵՄ այլ երկրների դիվանագետների նկատմամբ լրտեսությունը դադարեցնելու առումով: Այս մասին հաղորդում է France Press-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:
«Ոչ մի բանակցություն կամ գործարք չի կարող լինել բոլոր ոլորտներում այնքան ժամանակ, քանի դեռ երաշխիքներ չենք ստանա ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ ամբողջ Եվրամիության, ԱՄՆ-ի բոլոր գործընկերների համար»,- ասել է նախագահը:
Նա նշել է, որ Ֆրանսիայի իշխանությունները բացատրություն են պահանջել ամերիկյան կողմից և սպասում են տարածված տեղեկատվության հաստատմանը կամ հերքմանը:
Մասնավորապես, Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հեռախոսազրույց կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, ինչպես նաև կընդունի ԱՄՆ դեսպանին:









































