Միք Ջագերը հայտարարել է, որ դիզայներ Լորեն Սքոթի հետ երկար տարիների համատեղ կյանքից հետո պարտավոր է նրա հետ ամուսնանալ: Այդ պատճառով շուտով աշխարհն ականատես կլինի, թե ինչպես է Միք Ջագերը երրորդ անգամ ամուսնանում:
«Ընկերուհու մեջ Միքին ամենաշատը դուր է գալիս այն, որ նա երբեք ամուսնություն չի պահանջել: Նա դիզայներ է, ունի զարդերի և օծանելիքի իր հավաքածուն: Միքին դուր է գալիս այն հանգամանքը, որ նա ֆինանսապես բացարձակ անկախ է»,- հայտնել է աստղին մոտ կանգնած աղբյուրը:
Միք Ջագերն իր ընկերուհիներին միշտ ընտրել է նորաձևության աշխարհից: Նրա նախկին կանայք եղել են մոդելներ Բյանկա Դե Մասիասը և Ջերի Հոլլը:







































