Հնդկաստանի Հարյանա նահանգի ոստիկանությունը բացել է շուրջօրյա «թեժ գիծ», որով բնակիչները կարող են հայտնել կովերի սպանդի կամ տավարի մսի մաքսանենգության մասին, հայտնում է Indian Exrpess պարբերականը:
Տեղեկատվություն ստանալուց հետո հնդիկների համար սուրբ կենդանիների դեմ ենթադրյալ խախտման վայր կժամանեն ոստիկանները: Նորարարությունը հայտնվել է տավարի մսի մաքսանենգության մի քանի դեպքերի բացահայտնումից հետո:
Ըստ Հնդկաստանի սահմանադրության` նահանգները պետք է միջոցներ ձեռնարկեն կովերի, հորթերի և այլ կաթնատու անասունների սպանդի դեմ: Հարյանում կով մորթելու համար հասնում է մինչև 10 տարվա ազատազրկում:







































