Արցախի Հանրապետությանվարչապետ Արայիկ Հարությունյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով եղել է Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրաÕ �ի հացահատիկի մթերման Ասկերանի պահեստում և մի շարք խոշոր ալրաղացներում և ծանոթացել հացահատիկի մթերման աշխատանքներին:
Ինչպես տեղեկացրին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ա. Հարությունյանը պատասխանատուներից հետաքրքրվել է հացահատիկի մթերման և տեղավորման աշխատանքներով: Վարչապետը գոհունակություն է հայտնել մթերող կազմակերպություններին` հողօգտագործողների հետ համագործակցված արդյունավետ աշխատանքի համար: Նա հորդորել է մինչև բերքահավաքի ավարտը նույն ոճով աշխատել, որպեսզի հերթեր և կուտակումներ չառաջանան:«Բոլորիս խնդիրն է, որ հացահ ատիկ արտադրողները մթերման հետկապված խոչընդոտներ չունենան և առանց ուշացումների կարողանանոչ միայն հանձնել բերքը, այլև ժամանակին ստանալ իրենցգումարները»,- ասել է գործադիր իշխանության ղեկավարը և հավելել, որ դժվարությունների դեպքում կառավարությունը պատրաստ է աջակցել տնտեսվարողներին:
Այցի ընթացքում Հարությունյանին ուղեկցում էին ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, ԳԳԱ հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը, պաշտոնատար այլ անձինք:









































