Կատալոնական «Բարսելոնա»-ն պաշտոնապես հայտարարել է «Վիլյառեալ»-ի պաշտպան Դենիս Սուարեսի տրանսֆերի ձեռքբերման մասին: Սուարեսն այսօր բուժզննում կանցնի, իսկ վաղը տեղի կունենա նրա շնորհանդեսը:
Ֆուտբոլիստի հետ ստորագրվել է 4 տարվա պայմանագիր: «Բարսելոնա»-ն պաշտպանի տրանսֆերի դիմաց վճարել է 3.2 մլն եվրո, իսկ հրաժարագինը կազմելու է 50 մլն եվրո:
Կատալոնական ակումբի 22-ամյա սանը Պրիմերայի նախորդ մրցաշրջանում անցկացրել է 33 խաղ, խփել 4 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում:






































