Չինաստանի ողջ տարածքում տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 186-ի։ Այս մասին հայտնում է Ջրհեղեղների նկատմամբ վեահսկողության և երաշտի դեմ պայքարի պետական կենտրոնը: Ավելի վաղ հաղորդվել էր 60 զոհի մասին։
Կենտրոնի հաղորդմամբ՝ մոտ 150 մլն մարդ է տարհանվել ողջ երկրում, 56 հազար տուն ավերվել է։ Տարերային աղետի հասցրած վնասը ներկայում կազմում է 7.5 մլրդ դոլար՝ փոխանցում է South China Morning Post-ը։
Ընդհանուր առմամբ՝ տարերային աղետի ազդեցությունը զգացվել է 26 նահանգների 1200 շրջաններում։ Ամենից խիստ տուժել են Չժեցզյան, Անհոյ, Հուբեյ, Հունան, Չունցին և Գույչժոու նահանգները։








































