telegraf.com.ua-ն ներկայացնում է հայտնիների, որոնք չքավորության մեջ են մեծացել:
Սառա Ջեսիկա Փարքեր, կարողությունը՝ 90 մլն դոլար: Ընտանիքում 8 երեխա է եղել, մշտական աղքատության մեջ են ապրել: Ու թեև տանը նույնիսկ էլեկտրականություն չի եղել, մորը հաջողվել է գումար հավաքել դստերը երգելու և պարելու ուղարկելու համար:

Ջիմ Քերի, կարողությունը՝ 150 մլն դոլար: Երբ հայրը կորցրել է աշխատանքը, Քերիի ընտանիքը ծանր վիճակում է հայտնվել, ստիպված է եղել ապրել ֆուրգոնի մեջ, 15 տարեկանում Ջիմը ստիպված է եղել թողնել ուսումը և որպես մարքող աշխատել:

Դեմի Մուր, կարողությունը՝ 150 մլն դոլար: Դերասանուհին իր հորը չի հիշում, նա իրենց լքել է, երբ Դեմին դեռ ծնված չի եղել: Մայրը տառապել է թմրակախվածությամբ, խորթ հայրը ոչ մի կերպ չի կարողացել մշտական աշխատանք գտնել:

Էմինեմ, կարողությունը՝ 160 մլն դոլար: Էմինեմն առանց հոր է մեծացել Դեթրոյթի ամենաաղքատ թաղամասերից մեկում:

Լեոնարդո Դի Կապրիո, կարողությոնը՝ 220 մլն դոլար: Ընտանիքին կերակրելու համար Դի Կապրիոյի մայրը միաժամանակ մի քանի տեղ է աշխատել:

Թոմ Կրուզ, կարողությունը՝ 380 մլն դոլար: Մինչև հիմա Թոմը հիշում է հոր դաժանությունը, որն իրեն ծեծել է ցանկացած արարքի համար: Շուտով մայրը հոգնել է իր և որդու տանջանքներից ու բաժանվել է:

Մրայա Քերի, կարողությունը՝ 510 մլն դոլար: Երգչուհու կյանքը փոխվել է, երբ ընտանիքը քանդվել է, մայրը ստիպված է եղել ինքնուրույն ապահովել Մրայային և նրա եղբորը:

Ջեյ Զի, կարողությունը՝ 550 մլն դոլար: Ջեյ Զին մեծացել է անբարենպաստ ընտանիքում, նախքան փառքի հասնելը թմրանյութերի առևտրով է զբաղվել Նյու Յորքի փողոցներում:

Սելին Դիոն, կարողությունը՝ 800 մլն դոլար: Սելինի ընտանիքում 14 երեխա է եղել: Թեև ընտանիքում մշտապես փող չի բավարարել, ծնողները կարողացել են երեխաներին սեր և հոգատարություն ապահովել:

Օփրա Ուինֆրի, կարողությունը՝ 2,9 մլրդ դոլար: Օփրայի մայրը հնարավորություն չի ունեցել ապահովելու դստերը, ուստի աղջիկը մշտապես ստիպված է եղել ապրել տաբեր հարազատների մոտ: Որոշ ժամանակ Օփրան այնքան աղքատ է ապրել, որ ստիպված է եղել կարտոֆիլի պարկերից կարված հագուստ հագնել:









































