«Հրապարակել ավտոմեքենաների մաքսազերծման արժեքները». այս պահանջով հունիսի 17-ին ԱԺ-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել է Կառավարությանը՝ առաջարկելով սեղմ ժամկետներում ստեղծել ավտոմեքենաների մաքսազերծման արժեքների և այդ արժեքի վրա ազդող գործոնների համացանցով հասանելի տվյալների շտեմարան, որի միջոցով քաղաքացիները կկարողանան հստակ որոշել համապատասխան մեքենայի համար վճարման ենթակա մաքսազերծման գինը:
Պատգամավորը, ընդգծում է, որ մաքսային արժեքի որոշման ժամանակ հաշվի չեն առնվում ներկրողի կողմից ներկայացվող փաստաթղերթը, ուրոնցում հստակ նշված է տվյալ երկրից մեքենայի ձեռք բերման արժեքը:
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արման Սուլեյմանյանի դիտարկմամբ՝ մաքսազերծման թիվ մեկ խնդիրը խաղի կանոնների բացակայությունն է:
Քաղաքացին ներմուծում է մեքենա, մաքսատան աշխատակիցները պահանջում են չհիմնավորված ինչ-որ չափի գումար և ավելորդ քաշքշուկից խուսափելու համար ու իրավագիտակցության ցածր մակարդակի պատճառով գործում է ավանդական կոռուպցիոն մեխանիզմը:
Սուլեյմանյանը նկատում է՝ խնդրի լուծումը թաքնված է ոչ թե ցածր կամ միջին, այլ իշխանության բարձր օղակներում:
Մանրամասները՝ տեսանյութում:







































