Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ «Քրդստանի աշխաավորական» կուսակցության (PKK) զինյալները Թունջելիում (Դերսիմ) պայթեցրել են թուրք զինվորականների զրահապատ մեքենան:
Միջադեպը գրանցվել է այսօր առավոտյան՝ ժամը 06:40-ին, Թունջելի-Էլյազըղ ճանապարհին: Քուրդ զինյալները պայթուցիկը նախապես տեղադրել են ճանապարհին և զինվորական փոխադրամիջոցի անցման պահին պայթեցրել են այն:
Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: Պայթյունի հետևանքով վնասվել է ճանապարհը:








































