Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կարող է բաց թողնել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլի հանդիպումը:
«Եվրո 2016»-ի քառորդ եզրափակչի Իտալիայի հետ խաղում Շվայնշտայգերը ևս վնասվածք է ստացել, ինչի պատճառով, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Ֆրանսիայի հետ հանդիպումը:
Հիշեցնենք, որ վնասվածքների և որակազրկման պատճառով Ֆրանսիայի հետ հանդիպումը բաց կթողնեն նաև Սամի Խեդիրան, Մարիո Գոմեսը և Մաթս Հյումմելսը:






































