Թենեսիում թռչունների ապաստարանում բնակվող սպիտակ բադի համար ձախ թաթի պրոթեզ են պատրաստել: Այն տպվել է եռաչափ տպիչով: Այս մասին հայտնում է Metro-ն: Լյուտիկ անունով բադի համար պրոթեզի անհրաժեշտություն էր առաջացել, քանի որ նա ծնվել էր դեֆորմացված վերջույթով: Ոտքում մշտապես ինֆեկցիաներ են ի հայտ եկել, և բադի համար քայլելը ցավոտ է դարձել:
Որոշվել է ոտքը անդամահատել: Պլաստիկ պրոթեզը հարմար չէր տեղաշարժվելիս, ուստի նրա համար պատրաստել են սիլիկոնե թաթիկ, որը կփոխպատվաստվի առաջիկա շաբաթներին:
Լյուտիկը միակ կենդանին չէ, որին որոշվել է արհեստական վերջույթ պարգևել նորագույն տեխնոլոգիաներով:









































