Յուրաքանչյուր հայկական հողակտոր մեզ համար սուրբ է` անկախ այն հանգամանքից՝ անմշակ է, թե մշակված:
Այս մասին հուլիսի 3-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք կորցրած տարածքները իսկապես դրանք անմշակ են, ինչպես ՀՀԿ-ականներն են պնդում:
«Այդ հողերը, այդ մի քանի դիրքերը գտնվում են ՊԲ վերահսկողության, ազդեցության, անհրաժեշտության դեպքում արագ նախաձեռնողական գործողություններով լիարժեքորեն հետ վերադարձնելու ունակության շրջանակներում»- ասել է Սեյրան Օհանյանը:
Այն հարցին, թե ինչու մինչ օրս չենք վերադարձնում վերադարձնում այդ տարածքները, Սեյրան Օհանյանը չի պատասխանել:
Հիշեցնենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմում, ըստ Սերժ Սարգսյանի, հայկական կողմը կորցրել է 800 հա տարածք:









































