Իրանի գերագույն ղեկավար, այաթոլլահ Ալի Խամենեին բացառել է ԱՄՆ հետ որևէ համագործակցության հնարավորությունը տարածաշրջանային հարցերի լուծման մեջ, այդ թվում՝ Սիրիայի: Համապատասխան դիրքորոշումը նա հնչեցրել է շաբաթ օրը Թեհրանում տեղի ունեցած ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք այդպիսի համագործակցության չենք գնա, քանի որ ԱՄՆ-ի հիմնական նպատակը Իրանի ներկայությունը տարածաշրջանում դադարեցնելն է»,- ասել է Խամենեին: «Իր հերթին, Իրանը ցանկանում է, որ ԱՄՆ-ն չխառնվի տարածաշրջանի ներքին գործերին և չլինի դրանց մեջ»,- ընդգծել է նա:
«Միջուկային համաձայնությունը ցույց տվեց, որ ամերիկացիները` և՛ Կոնգրեսը, և՛ ղեկավարությունը, շարունակում են իրենց թշնամական գործունեությունը Իրանի ժողովրդի նկատմամբ»,- նշել է Խամենեին:
Նա բերել է բազմաթիվ օրինակներ, որոնք հաստատում են Արևմուտքի թշնամական գործողությունները Իրանի նկատմամբ, ներառյալ իրան-իրաքյան պատերազմի ժամանակ Սադամ Հուսեյնի ռեժիմին աջակցումը և վերջին տնտեսական պատժամիջոցները:








































