Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի բացառել Անգլիայի հավաքականը գլխավորելու տարբրակը:
Անգլիացիների գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական է տվել Ռոյ Հոջսոնը՝ «Եվրո-2016»-ի 1/8 եզրափակչում Ուելսի հավաքականին պարտվելուց հետո:
« «Արսենալ»-ի հետ մինչև 2017 թվականը գործող պայմանագիր ունեմ: Չգիտեմ՝ ինչով եմ զբաղվելու, երբ պայմանագրի ժամկետը լրանա: Ցանկացած մարզչի համար Անգլիայի հավաքականում աշխատանքը հետաքրքիր մարտահրավեր է:
Այնտեղ կան բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք առաջադիմելու են beIN Sports-ի հետ զրույցում նշել է ֆրանսիացին:









































