Thursday, 02 07 2026
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր

Նույնիսկ Էրդողանին բարեկամներ պետք են. Berlingske, Դանիա

Ահաբեկիչներին հաղթելու և սիրիական պատերազմի վրա ազդելու համար Էրդողանը պետք է գոնե մի քանի խնդիր լուծի և այլևս ատելությամբ չվերաբերվի տարածաշրջանային և միջազգային խաղացողներին:

Եթե Թուրքիայի նախագահը ներողություն է խնդրում ինչ-որ մեկից, նշանակում է, որ դա շատ առանձնահատուկ դեպք է, և այդպես էլ կա:

Թուրքիան այժմ մինչև կոկորդը խրված է փախստականների և ահաբեկչության հետ կապված խնդիրների մեջ, ինչը Սիրիայում պատերազմի արդյունքն է: Դրանով հանդերձ՝ Թուրքիան աշնան սկզբից փորձում է ավելի անմիջական դեր խաղալ այդ պատերազմում: Սակայն երբ ամեն ինչ քաոսային է, իսկ ահաբեկչությունը ազդում է զբոսաշրջության վրա, դժվար է ազդեցություն ունենալ տարածաշրջանային իրադարձությունների վրա:

Հենց այդ պատճառով էլ Թուրքիայի նախագահը, էթիկային հակառակ, մի կողմ դրեց իր եսասիրությունը և գնաց փոխզիջումների: Վերջին շաբաթվա ընթացքում նա հաշտության համաձայնագիր կնքեց Իսրայելի հետ և նամակ գրեց նախագահ Պուտինին: Այդ քայլերը վկայում են այն մասին, որ Էրդողանը գիտակցում է՝ Թուրքիան կաթվածահար է եղել խնդիրներից և հնարավորություն չունի միաժամանակ կռվելու բոլոր ճակատներում:

2012 թվականից սկսած՝ Թուրքիան թույլ էր տալիս ջիհադիստներին իր տարածքից ներխուժել Սիրիա: Ինչպես Ջեբհաթ ան-Նուսրան, այնպես էլ ԴԱԻՇ-ը գաղափարական գործընկերներ էին դիտվում Թուրքիայի կողմից: Սակայն այդ ջիհադիստ-բարեկամներից շատերը մնացին Թուրքիայում և սկսեցին այստեղ մարդկանց հավաքագրել, ուղարկել նրանց Եվրոպա: Թուրքիային համարելով միանգամայն հուսալի գործընկեր՝ նրանք սկսեցին ոչնչացնել խալիֆաթի թշնամիներին՝ ընդհուպ մինչև Թուրքիայի ներսում քրդերի դեմ մահապարտների օգտագործումը:

Սակայն Թուրքիայի համբերույթունն այստեղ հատեց: Սիրիայում քրդերին զսպելը մեկ բան է, սակայն սիրիական պատերազմը Թուրքիա փոխադրելն այլ բան է: 2015թ. Թուրքիան ամենադաժան ձևով իր կաշվի վրա զգաց արաբական ասացվածքի իմաստը՝ «Շների հետ քնելով՝ արթնանում ես լվերի հետ»:

ԴԱԻՇ-ը սխալվեց Թուրքիայի հարցում, իսկ Թուրքիան սխալվեց ԴԱԻՇ-ի հարցում: Այն, որ երկրով մեկ տարածվել է ջիհադիստների ցանցը, սկզբում Թուրքիայի իշխանություններին չէր անհանգստացնում, սակայն Իսրայելի և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս, որ Թուրքիան ծաղրի առարկա է դառնում սիրիական պատերազմի և ԴԱԻՇ-ի դեմ պայքարի ֆոնին:

Թուրքիայի հաշտվողական քաղաքականությունը նպատակ ունի ուժեղացնելու երկրի տնտեսությունը: Թուրքիան նաև չի կարող իրեն թույլ տալ կանգնել Ռուսաստանի հետ պատերազմի շեմին: Ներկա պահին նա շարունակում է աջակցել հազարավոր ջիհադիստների, որոնք կռվում են Ասադի ռեժիմի և Հալեպի քրդերի դեմ: Թուրքիայի նպատակը Ռոժավայի արևելյան հատվածները միացնելուն ուղղված քրդերի ջանքերը խոչընդոտելն է: Այսօր, սակայն, պատկերն այնպիսին է, որ քրդերը վաղ թե ուշ կհաղթեն ջիհադիստներին՝ չնայած Թուրքիայի կողմից նրանց ցուցաբերված աջակցությանը:

Այդ պատճառով է Թուրքիան իր համար տեղ թողնում սիրիական պատերազմին անմիջական մասնակցություն ունենալու համար, և Պուտինին ուղղված նամակն էլ պետք է դիտել որպես քայլ, որը կխլացնի ռուսների զայրույթը և միաժամանակ հնարավորություն կտա հետագայում անմիջական մասնակցություն ունենալու պատերազմին: Էրդողանի ներողությունը նշանակում է, որ կողմերը մի կողմ են դնում վերջին ամիսների ռազմական հռետորաբանությունը և հնարավորինս միասնական աշխատանք կտանեն Սիրիայում վերսկսվող հետագա պատերազմում:

Ռուսաստանի հիմնական նպատակը Սիրիայում ռեժիմի և սեփական ռազմավարական շահերի պահպանումն է: Եթե Թուրքիան չխոչընդոտի դրան, և եթե դադարի հովանավորել ԴԱԻՇ-ին, հնարավոր է, որ Ռուսաստանը թույլ տա Թուրքիային հետապնդելու իր շահերը սահմանի երկու կողմերում:

Այնպես որ, եթե Էրդողանը ներողություն է խնդրում Ռուսաստանից և հաշտվում է Իսրայելի հետ, այն պատճառով չէ, որ հանկարծ նա բարի է դարձել: Նա առաջվա պես իր տանն ընդունում է ՀԱՄԱՍ-ին՝ Իսրայելի ոխերիմ թշնամուն, իսկ Ռուսաստանին դիտում է որպես Ասադին տապալելուն ուղղված ամենամեծ խոչընդոտը: Սակայն տարածաշրջանում, հատկապես Սիրիայում իր հետագա ծրագրերն իրականացնելու համար Էրդողանը պետք է կարողանա երկխոսության մեջ մտնել հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում