Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, ով այժմ մարզում է «Լիվերխուլ»-ը, չի կասկածում, որ երմանական ակումբը կարող հաջող ելույթ ունենալ առաջատարների հեռանալուց հետո:
«Այս տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բորուսիա»-ն պայմանագիր է կնքել Եվրոպայի գրեթե բոլոր ամենատաղանդավոր ֆուտբոլիստների հետ: Ընդհանրապես չեմ անհանգստանում Մխիթարյանի, Գյունդողանի ու Հյումելսի՝ «Բորուսիա»-ից հեռանալու կապակցությամբ: Նույնիսկ նրանց հեռանալուց հետո «Բորուսիա»-ն կարող է առաջ շարժվել:
Երբ ես գլխավորում էի «Բորուսիա»-ն, իրավիճակը գրեթե նույնն էր: Եթե կա թիմ, որը կարող է չկոտրվել 3 առանցքային խաղացողների հեռանալուց հետո, ապա այն «Բորուսիա»-ն է»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Bild-ը:









































