Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական օդուժը ռմբակոծել է Հյուսիսային Իրաքը։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժրի Գլխավոր շտաբը։
Վերջինիս հաղորդմամբ՝ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դիրքերին ավիահարվածներ են հասցվել երեկ՝ ժամը 21.58-23.46-ին։
Հարվածները հասցվել են Զապի ու Գարայի շրջաններում։ Ոչնչացվել է PKK-ի 27 թիրախ։ Հարվածից հետո թուրքական մարտական ինքնաթիռները վերադարձել են ավիաբազա։







































