Մոսկվայի դեմ պատժամիջոցները մինչև 2017թ. հունվարի 31-ը երկարաձգելու մասին որոշումը շաբաթ օրը հրապարակվել է ԵՄ Պաշտոնական ամսագրում:
Ավելի վաղ ԵՄ Խորհուրդը երկարաձգել է սահմանափակող միջոցառումները Ռուսաստանի դեմ: ԵՄ-ի կողմից հակառուսական պատժամիջոցների երկարաձգումը ՌԴ ԱԳՆ-ն անվանել է Բրյուսելի անհեռատես քաղաքականության շարունակություն:









































