Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կատարված աշխատանքը՝ ընդգծելով Սիրիայի հակամարտության կարգավորման մեջ երկու երկրների կարևոր դերը։
Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ Նրա խոսքերով՝ ՄԱԿ-ում ողջունելու են երկրների միջև հարաբերությունների կարգավորումը, ինչը հատկապես առնչվում է Թուրքիային ու Ռուսաստանին:
«Ռուսաստանն ու Թուրքիան շատ կարևոր խաղացողներ են սիրիական հակամարտության կարգավորումը որոնելու հարցում։ Երբ այդ երկու երկրներն աշխատում են միասին և Սիրիայի աջակցության միջազգային խմբի մյուս անդամների հետ, դա կարելի է ողջունել»։










































