Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Երբ Հայաստանն այլևս ոչինչ չունենա տալու Ռուսաստանին, Հայաստանը կունենա ամենակարևորը՝ նոր իշխանության շանս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի Պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանը:

 -Պարոն Հայրապետյան, նախկինում Ձեր հարցազրույցներից մեկում պնդել էիք, որ գազի և ցանկացած այլ ապրանքի գնի թանկացումն ընդհանրապես պայմանավորված է շուկայի թելադրանքով: Հայաստանն ապագայում ի՞նչ է տալու Ռուսաստանին գազի գնի դիմաց՝ պայմանավորված շուկայի թելադրանքով բարձրացումներով, երբ «Հայռուսգազարդ» ընկերությունում ունեցած 20 % բաժնեմասն է մտադիր վաճառել ռուսական կողմին: Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ քայլերը՝ գազի գնի բարձրացում, «Հայռուսգազարդի» հայկական բաժնեմասերի գնում, Ադրբեջանին զենքի վաճառք:

 – Ապագայում գազի և այն ամենի գները, ինչ գալիս է ՌԴ-ից և մնացյալ աշխարհից, հավասարեցվելու են միջազգային գներին: Եվ դա շատ դրական է: Ապագայում, ինչպես Դուք եք նշում, երբ Հայաստանն այլևս ոչինչ չունենա տալու Ռուսաստանին, Հայաստանն ունենալու է ամենակարևորը՝ նոր իշխանության շանս՝ նոր աշխարհընկալմամբ: Եվ խնդրի հարթությունը փոխվելու է, փոխվելու է նաև խնդիրը: Իսկ ՌԴ քայլերը, այդ թվում՝ զենքի վաճառքն Ադրբեջանին, միանգամայն ադեկվատ են Հայաստանի քաղաքական էլիտայի որակին:

 – Գազի գնի բարձրացումը Դուք էլի նախկինում դիտարկել էիք, որպես ճնշում ՌԴ-ի կողմից՝ Արևմուտքից ստացվող ճնշումներին ի պատասխան: Հայաստանն ինչպե՞ս պետք է հաղթահարի աշխարհաքաղաքական հզոր կենտրոնների ճնշումները, և ինչպիսի՞ քաղաքականություն պետք է ընտրի:

 – Հայաստանի ներկա քաղաքական վերնախավն ի զորու չէ հաղթահարելու աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների ճնշումները և քաղաքակրթական արդի մարտահրավերները. Նա երբևէ քաղաքականություն չի ընտրել և չի էլ կարողանալու ընտրել, նա շարունակելու է կատարել որպես դիրեկտիվ վիջեցված հրահանգներն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության է: Ինչպես մեր իշխանություններն են մեր հասարակությանը զրկել ընտրության հնարավորությունից, այնպես էլ մեր իշխանությունների իշխանությունները՝ այդ կենտրոններն են նրանց զրկել ընտրության հնարավորությունից. այլ կերպ լինել չէր էլ կարող: Շղթան կարող է կտրվել միայն տարածաշրջանային գլոբալ փոփոխությունների համատեքստում: Իսկ թե այդ փոփոխությունները որքանով են մոտ կամ հեռու, մասամբ ցույց կտան, օրինակ, ասենք,Վրաստանի նախագահական առաջիկա ընտրությունները:

 – Կոմպլեմենտարությունը, որը որդեգրել է իշխող էլիտան, փրկությո՞ւն է:

– Նախ՝ իշխող էլիտան ընտրության արք չունի, ուստի նրա քայլերը ոչ միայն կոմպլեմենտար, այլև ընդհանրապես քաղաքականություն անվանել չեմ հանդգնի: Երկրորդ՝ մենք չենք կործանվում, որ փրկություն որոնենք, իսկ որոնելու դեպքում էլ այն չէի կապի ո՛չ իշխող էլիտայի, ո՛չ էլ նրա որդեգրումների հետ:Այ, եթե մեր թերուս որկրամոլներից կախված լիներ քաղաքականություն ընտրելը, այդ դեպքում լուրջ մտահոգության կարիք կլիներ:

 – Հետևելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վարշավայում ունեցած ելույթին «և-և»-ի քաղաքականության մասին՝ ի՞նչ եք ենթադրում՝ նոյեմբերին Վիլնյուսում կնախաստորագրվի՞ Ասոցացման համաձայնագիրը, թե՞ Հայաստանը փորձում է հավասարեցնել Ռուսաստանի և Եվրոպայի նժարները՝ Լեհաստանում խոսելով ՌԴ-ՀՀ գործընկերային հարաբերությունների շուրջ:

 – Կստորագրվի, եթե մինչ այդ այդպիսի պայմանավորվածություն ձեռք բերեն Ռուսաստանն ու Արևմուտքը: Եվ չի ստորագրվի, եթե մինչ այդ Ռուսաստանն ու Արևմուտքն այդպիսի պայմանավորվածություն ձեռք չբերեն: Իսկ թե ինչպիսին կլինի նրանց պայմանավորվածությունը, կամ գուցե արդեն կա, բացարձակապես կախված չէ Հայաստանի կամքից։ Մենք այդ կամքը, որպես գույք՝ պարտքի դիմաց, դեռ մեր պետականության արշալույսին զիջել ենք ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու մեր անկարողությամբ, նույնիսկ ավտորիտար, դիկտատորական, հակաժողովրդավարական որևէ ռեժիմ ինքնուրույնաբար հաստատելու անկարությամբ: Իսկ թե որտեղ ինչ է ասում Սերժ Սարգսյանը, այս պահին ամենևին չի կարող տարբերվել ժամանակին «Արմենիկումի» մասին ասվածներից: Մեր Սահմանադրության մեջ էլ շատ բան է ասված. օրինակ, որ Հայաստանն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Թե՛ Սերժ Սարգսյանի ասածները, թե՛ Սահմանադրության մեջ ասվածներն ընդամենը բարի ցանկություններ են, որոնք, տա Աստված, երբևէ ի կատար ածվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում