Ժոզե Մարիո Մոուրինյոն՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի որդին, պայմանագիր է կնքել անգլիական «Ֆուլհեմ»-ի հետ, որն առաջիկա մրցաշրջանն անցկացնելու է Չեմփիոնշիփում։
14-ամյա դարպասապահը հանդես է գալու թիմի մինչև 14 տարեկանների ընտրանու կազմում։
«Հպարտությամբ կարող եմ ասել, որ քիչ առաջ պայմանագիր եմ կնքել «Ֆուլհեմ»-ի հետ»,- իր թվիթերյան էջում գրել է Մոուրինյո-կրտսերը։
Ժոզե Մարիո Մոուրինյոն ավելի վաղ հանդես է եկել իսպանական «Կանիլյաս» ակումբի պատանեկան թիմում։







































