Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է, որ Անկարան կանի ամեն հնարավոր բան՝ ապահովելու համար Թուրքիայում ռուսաստանցիների անվտանգությունը:
Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա Թուրքիայում իրենց հանգիստը պլանավորած ռուսաստանցիներին կոչ է արել պատասխանատվությամբ մոտենալ այցերին, գնահատել իրավիճակն ու հնարավոր վտանգները:
Զախարովան ընդունել է, որ Թուրքիայում պահպանվում է ահաբեկչական սպառնալիքի հետ կապված ռիսկը՝ հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է ողջ ծավալով Թուրքիայի հետ զբոսաշրջային կապերը վերականգնելուն:








































