«Լիվերպուլ»-ը պաշտոնապես հաստատել է պաշտպան Ժոել Մատիպի տրանսֆերը։ Վերջինսհանդես էր գալիս Գելզենկիրխենի «Շալկե»-ում։
Կողմերը համաձայնության էին եկել դեռ հունվարին, իսկ այժմ տեղափոխության մասին հայտարարել են պաշտոնապես։
24-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկարաժամկետ պայմանագիր, որը սկսկի գործել հուլիսի 2-ից։ Մատիպը «Լիվերպուլ» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։
Գերմանիայի Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում նա անցկացրել էր 21 խաղ, խփել 3 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում։






































