Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի կառավարությանը հանձնարարել է միջոցներ ընդունել, որոնք նախատեսում են Ռուսաստանի և Թուրքիայի միջև չարտերային ավիափոխադրումների արգելքի վերացում:
Այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը: Պուտինը հանձնարարել է երկու երկրների արտաքին քաղաքականության վերաբերյալ բանակցություններ անցկացնել Թուրքիայի կառավարության հետ:
Ռուսաստանից Թուրքիա չարտերային չվերթերը կասեցվել են նախորդ տարվա նոյեմբերի 28-ի թիվ 583 հրամանով:







































