ՉԺՀ 4 պարեկային նավեր այսօր մտել են Սենկակու վիճելի կղզիների ջրային տարածք, որը Ճապոնիան համարում է իրենը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Ռադիոբանակցությունների ընթացքում նավերի հրամանատարները մերժել են տարածքը լքելու ճապոնացի սահմանապահների պահանջը: «Մենք սովորական պարեկություն ենք իրականացնում մեր ջրային տարածքում»,- պատասխանել են նրանք:
Սա արդեն Չինաստանի դրոշի ներքո նավերի 50-րդ մուտքն է Սենկակու գոտի՝ այն բանից հետո, երբ նախորդ տարվա սեպտեմբերին Ճապոնիայի կառավարությունը մասնավոր սեփականատերերից գնել է այդ կղզեխմբի մեծ մասը, որոնց նկատմամբ հավակնություններ ունի նաև Պեկինը: Այդ քայլը սառեցրել է երկու երկրների երկկողմ հարաբերությունները:









































