ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտնել են Միջերկրական ծովում ամերիկյան San Jacinto հածանավի մոտ ռուսական «Յարոսլավ Մուդրի» պահակային նավի «ոչ անվտանգ» մանևրերի մասին: Այս մասին հուլիսի 1-ին հայտնում է Defense News-ը՝ հղում անելով գերատեսչության զեկույցին:
Զեկույցի համաձայն՝ «Յարոսլավ Մուդրի»-ն հունիսի 30-ին մոտեցել է San Jacinto-ին մոտ 137 մ հեռավորության վրա՝ բաց զենքով: Թե մասնավորապես ինչ զենքի մասին է խոսքը՝ չի նշվում:









































