ԱՄՆ-ը Եվրահանձնաժողովին խոստացել է քննել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներին գաղտնալսելու մասին տեղեկատվությունը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով Եվրահանձնաժողովի պաշտոնական նրկայացուցչին:
Բացի այդ, նա հավելել է, որ նախքան Վաշինգտոնից պաշտոնական տեղեկատվություն ստանալը Եվրահանձնաժողովը մեկնաբանություններ չի տա այս թեմայի շուրջ:








































