Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի` Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը Բրյուսելում կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ մեկնաբանել է ԵՄ-ի անդամակցության վերաբերյալ բրիտանական հանրաքվեի (Brexit) արդյունքները:
«Եվրոպայի համար ամենամեծ վտանգը արմատականության, այլատյացության, իսլամատյացության ու հակասեմականության վերելքն է: Արմատականները, անգամ եթե ներկայանում են որպես Թուրքիայի հակառակորդներ, իրականում հանդիսանում են միասնական Եվրոպայի հակառակորդներ:
Դրա հետ կապված` Brexit-ը վառ օրինակ է: Եկել է ժամանակը, որպեսզի եվրոպացի քաղաքական գործիչները դուրս գան դրա ազդեցության տակից, բարձրացնեն իրենց ձայնը և նրանց ասեն «ոչ»:
Եվրոպան, չգտնելով սեփական խնդիրների լուծումներ, չի կարող հուսալի դառնալ միջազգային հանրության համար: Եվրոպային անհրաժեշտ է նոր ոգևորում, թարմ սկիզբ: Թուրքիան իր պոտենցիալով ու ներդրմամբ դեր կխաղա ԵՄ կառույցում»:









































