Գիտնականները պարզել են, թե որ երկրի բնակչուհիներն ունեն ամենամեծ կուրծքը: Համաձայն հետազոտությունների արդյունքների` հրապարակված The Journal of Female Health Sciences պարբերականում, ամենափարթամ կուրծք ունեցող կանայք հանդիսանում են ԱՄՆ բնակչուհիները, հայտնում է korrespondent.net-ը: Ընդ որում, ամենամեծ կուրծքը հանդիպում է կովկասյան արմատներ ունեցող ամերիկուհիների մոտ:
Վարկանիշում երկրորդը Կանադայի, ապա Իռլանդիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի բնակչուհիներն են: Ուկրաինուհիները գրավել են 21-րդ տեղը` առաջ անցնելով Բուլղարիայի, Իսպանիայի, Դանիայի և Շվեդիայի բնակչուհիներից: Բելառուսի կանայք գրավել են 38-րդ տեղը, իսկ Ռուսաստանինը` 40-րդ:
Գիտնականների կարծիքով` ԱՄՆ-ի առաջատարությունը կարելի է բացատրել ինչպես բնական ընտրությամբ, այնպես էլ հորմոններով, որոնք պարունակվում են սննդում: Բացի այդ` տվյալները կարող են կապված լինել երկրի բնակչության ավելորդ քաշի հետ:









































