Կահիրեում ցուցարարները հարձակվել են «Մուսուլման եղբայրների» շտաբ-գրասենյակի վրա: Այդ մասին հաղորդել է Reuters-ը:
Ըստ գործակալության տեղեկությունների՝ շտաբ-գրասենյակի մոտ փոխհրաձգություն է սկսվել: Շինության ուղղությամբ հրկիզվող նյութերով շշեր են նետել: Մեկ մարդ զոհվել է:
Ավելի վաղ Եգիպտոսում այրել էին «Մուսուլման եղբայրների» գրասենյակը և թալանել էին թանգարանը:









































