Thursday, 02 07 2026
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել

Ամենահնչեղ ֆինանսական մեքենայություններն ու օֆշորային սկանդալները (Մաս I)

Ֆինանսական ցանկացած գործիք ընդամենը գործիք է՝ պիտանի ինչպես օրինական, այնպես էլ ապօրինի նպատակների համար: Մուրճը կարելի է օգտագործել և մեխ մեխելու, և հարևանի գլուխը ջարդելու համար: Նման կերպ էլ օֆշորային ընկերությունը կարող է օգտագործվել ինչպես լեգիտիմ հարկային պլանավորման, այնպես էլ հարկերից ապօրինի կերպով խուսափելու, կամ ավելի լուրջ հանցագործությունների համար՝ խարդախություն, քրեական կապիտալի լվացում և այլն:

Հետևաբար, օֆշորային աշխարհում իրականացնելով առևտրային գործարքներ՝ հարկ է հետևել նախազգուշական որոշ միջոցների: Օֆշորային գոտիների պետական մարմինները հաճախ ի վիճակի չեն պատշաճ պաշտպանություն ապահովել իրենց տարածքում գործող խաբեբաներից: Այդ է պատճառը, որ հույսդ ինքդ քեզ վրա պետք է դնես: Օֆշորային ընկերության հետ պատասխանատու գործարք կնքելուց առաջ նվազագույնը պետք է աշխատել հնարավորինս շատ տեղեկություններ հավաքել գործընկերոջ մասին: Իհարկե, սա վերաբերում է ոչ միայն օֆշորներին…

Մաս առաջին

Պոնզին և ուրիշները

Եթե որևէ մեկը ենթադրում է, որ ֆինանսական բուգը МММ-ի հիմնադիր Սերգեյ Մավրոդիի հայտնագործությունն է, ապա չարաչար սխալվում է: Նմանօրինակ խաբեբայություններ հարյուրամյակներ շարունակ տեղի են ունեցել աշխարհի տարբեր երկրներում: Սխեմայի էությունը պարզ է. ներդրողներին ֆանտաստիկ շահույթ են խոստանում, ընդ որում՝ նրանցից ստացած փողերը որևէ իրական նախագծի մեջ չեն ներդրվում, այլ օգտագործվում են նախորդ ներդրողների շահույթը վճարելու նպատակով: Ժամանակի ընթացքում սխեման գրավում է ներդրողներին, և ներդրումների հոսքը աճում է: Այնուհետև ծախսերը գերազանցում են նոր ներդրումներից ստացած եկամուտները և վճարումները դադարեցվում են: Այդ պահին սխեմայի կազմակերպիչը հավաքված փողերի հետ միասին անհետանում է: ԱՄՆ-ում խարդախության այս ձևը հայտնի է որպես «Պոնզիի սխեմա»: Այն իր անվանումը ստացել է սխեման 1920 թվականին Բոստոնում կյանքի կոչած Չարլզ (Կառլո) Պոնզիի անունից:

Երբ քսանամյա Կառլոն 1903 թվականին Իտալիայից Ամերիկա եկավ, իր իսկ խոսքերով, ուներ ընդամենը երկուսուկես դոլար, իսկ հույսերը միլիոնավոր դոլարների էին: «Այդ հույսն ինձ երբեք չլքեց»,- ասել է նա լրագրողին: Պոնզին մշտապես փոխել է բնակության և աշխատանքի վայրերը՝ ափսե լվացող, մատուցող, թարգմանիչ… Մինչ գործարար աշխարհ մուտք գործելը նա, փաստաթղթեր կեղծելու և ներգաղթյալների մասին օրենսդրությունը խախտելու պատճառով, երկու անգամ բանտ է նստել Կանադայում և ԱՄՆ-ում: Ի վերջո, Պոնզին հաստատվել է Բոստոնում: Նրա աստեղային ժամը եկավ, երբ հայտարարեց, որ բացահայտել է 400 տոկոս շահույթ ապահովող փոստային կտրոնների խաբեբայության ձևը:

Փոստային համաշխարհային հռչակագրով 1906 թվականից ներդրված կտրոնները նամակ ուղարկողներին հնարավորություն էին տալիս նախօրոք վճարել պատասխանի համար, եթե անգամ իրենց հետ գրագրության մեջ գտնվող անձը մեկ այլ երկրում է: Հռչակագրի ընդունման ժամանակ սկսվեց համաշխարհային պատերազմը, և դրամի փոխարժեքները փոխվեցին, ինչը հռչակագրի հեղինակները չէին նախատեսել: Ստանալով Իսպանիայից եկած մի նամակում եղած կտրոնը՝ Պոնզին նկատեց, որ ուղարկողն իր փոխարեն շուրջ մեկ ցենտ է վճարել: Ինքը՝ Պոնզին, այդ կտրոնի համար փոստում վեց ցենտի նամականիշ ստացավ: Նրա միտքը սկսեց աշխատել: Պոնզիի երևակայության մեջ պատկերացան փոստային միլիոնավոր կտրոնների գերեկամտաբեր խարդախությունների ֆանտաստիկ մտքեր: Ծանրութեթև անելով գաղափարը՝ նա շուտով երկու բան հայտնաբերեց. առաջին՝ նման ճանապարհով լուրջ շահույթներ իրացնելն այնքան էլ հեշտ չէ, և երկրորդ՝ իր շատ ընկերները, բարեկամներն ու ծանոթները, իմանալով այդքան շահավետ գործարքի մասին, կցանկանային դրանում ֆինանսական մասնակցություն ունենալ…

1919 թվականի դեկտեմբերին Պոնզին գրանցեց Security Exchange Company կորպորացիան: Այն իրացնում և մարում էր 90 օրից 50 տոկոս շահույթ ապահովող պարտամուրհակներ: Հայտարարվում էր, որ փողերը ներդրվում են կտրոնների գործարքների մեջ, սակայն գործարքների տեխնոլոգիան գաղտնի էր պահվում: Այնուհետև ներդրումային աժիոտաժ, ներդրողների խմբեր, պարկերով փող… 1920 թվականին շաբաթական հավաքները կազմում էին 1 մլն դոլար: Պոնզին, ի վերջո, իսկական հարուստ դարձավ: Նա հիասքանչ առանձնատուն գնեց, սկսեց շքեղ հագնվել, հարցազրույցներ տալ հեղինակավոր թերթերին, ապրել թագավորի նման: Չնայած նրա գործունեության հանդեպ իրավապահ մարմինների հետաքրքրությանը՝ այն ժամանակվա օրենքները բավարար չէին նրան ազատազրկելու համար: 8 ամիսների ընթացքում հավաքվեց 9.8 մլն դոլար, որից 7.8 մլն դոլարը ծախսվեց ներդրողներին վճարելու համար: Պոնզիի հաճախորդների թիվը հասավ մոտ 10 հազարի՝ ներառյալ բոստոնյան ոստիկանության հաստիքով աշխատողների երեք քառորդը:

Սնանկացումը վրա հասավ հուլիսին: «Բոստոն Փոսթ» թերթում Պոնզիի մասին մերկացնող հոդված հայտնվեց, և նույն օրը իշխանությունները դադարեցրին ընկերության կողմից նոր ներդրումների ընդունումը: Ներդրողների շրջանում միանգամից խառնաշփոթ սկսվեց, սակայն Պոնզին ինչ-որ հրաշքով կարողացավ մաքրել հաշիվները բոլոր հաճախորդների հետ, որոնց թիվը հազարի էր հասնում, և որոնք այդ օրը եկել էին իրենց փողերի հետևից: Դրանից հետո նա դարձավ ազգային հերոս, նրան ամենուրեք ուղեկցում էր հիացած կողմնակիցների ամբոխը: Պոնզին ֆինանսական նոր ընկերություններ ստեղծելու ֆանտաստիկ պլաններ էր գծում, սակայն արդեն երկու շաբաթ անց աուդիտորները անխուսափելի եզրակացություն տվեցին. ֆիրման լիովին սնանկ էր: Ընկերության միակ լեգալ շահույթը հեռախոսային ընկերությունից ստացած 45 դոլարն էր:

Պոնզիին, ի վերջո, ձերբակալեցին: Տեղի ունեցան քաղաքացիական և քրեական դատական բազմաթիվ գործընթացներ: Այդ ընթացքում 5 բանկեր սնանկացան: Ներդրած յուրաքանչյուր դոլարի դիմաց ներդրողներն ութ տարվա ընթացքում ստացան 37 ցենտ: «Փոստային խարդախությունների» համար Պոնզիին դատապարտեցին 5 տարվա ազատազրկման: Նա բանտում անցկացրեց երեքուկես տարի: Այնուհետև մեկ անգամ ևս դատապարտվեց, բայց փախուստի դիմեց: Նրան բռնեցին Եվրոպա մեկնող նավի վրա, բանտարկեցին յոթ տարով: 1934 թվականին, իր իսկ ցանկությամբ, նրան հետ ուղարկեցին Իտալիա: Մուսոլինին նրան վստահեց Բրազիլիայում իտալական ավիաընկերության մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը, սակայն համաշխարհային պատերազմի պատճառով թռիչքները դադարեցվեցին: Կառլո Պոնզին մահացավ 1949 թվականին՝ Ռիո դե Ժանեյրոյի հիվանդանոցներից մեկում՝ աղքատների համար նախատեսված հիվանդասենյակում: Նրա կարողությունը կազմում էր 75 դոլար, ինչն էլ բավականացրեց թաղման ծախսերը հոգալուն:

Պոնզիի հետևորդներին, ինչպես նաև շուտափույթ հարստանալ ցանկացող նրանց «հաճախորդներին» թիվ ու համար չկա: ԱՄՆ-ում, ինչպես և զարգացած մյուս երկրներում ֆինանսական գործունեության և արժեթղթերի հարցում պետական խիստ վերահսկողություն է իրականացվում, այնպես որ՝ Պոնզիի «հաջողության» կրկնությունն այժմ անհնարին է: Սակայն ամեն ինչին չես կարողանա հետևել, և ժամանակ առ ժամանակ այս ու այլուր բռնկվում է հերթական բրգաձև սխեմայի խաբեության սկանդալը: Էլ չենք խոսում առավել թույլ օրենսդրություն ունեցող երկրների և տնտեսական տարրական գիտելիքներից զուրկ բնակիչների մասին:

Խաբեբաների համար իսկական հայտնություն է դարձել համացանցը: Այն հնարավորություն է ստեղծում մի կողմից առաջարկություններով դիմել հսկայական թվով մարդկանց, մյուս կողմից՝ պահպանել անձի գաղտնիությունը: Համաշխարհային համացանցի նման հրաշալի առանձնահատկությունից էլ հենց օգտվում են բազմաթիվ խաբեբաներ:

Գործ գտնվեց նաև օֆշորային ընկերությունների համար: Ի տարբերություն Պոնզիի՝ ժամանակակից բուրգ կառուցողները ձգտում են իրենց բարեկեցիկ ծերությունն ապահովել: Իսկ դրա համար նվազագույնն անհրաժեշտ է հավաքած միլիոնները դուրս բերել այն երկրի սահմաններից, որի քաղաքացիները հիմարացվել են: Քանի որ միջոցները ֆիզիկապես հնարավոր չէ դուրս բերել երկրից, ապա դրանք «լվացվում» են, այսինքն՝ բարի նպատակների քողի տակ ուղարկվում են արտասահման: Բանկային գաղտնի հաշիվների բացման համար ավանդաբար հիմք ծառայում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Շվեյցարիան և Լիխտենշտեյնը:

Ինչպես պարզվում է, խաբեբաների համար հատուկ արժեք կարող են ներկայացնել օֆշորային ներդրումային կառույցները՝ հիմնադրամները, ֆինանսական ընկերությունները և իհարկե բանկերը: Քանի որ բանկը, թեկուզև օֆշորային, ունի պետական արտոնագիր, «բուրգ կառուցողներին» վերահսկողների գործունեությունը հաճախորդների աչքին լեգիտիմության լրացուցիչ աստիճան է ձեռք բերում: Բացի այդ, նմանօրինակ բանկում հաճախորդների կողմից ներդրված գումարները «լվանալու» կարիք չկա:

Հայտնի են ապօրինի գործունեություն ծավալած, այդ թվում՝ ֆինանսական բուրգեր կառուցած օֆշորային բանկերի մասին բազմաթիվ պատմություններ: Ահա դրանցից մեկը:

Գրենադան, որի մասին է պատմությունը, Իսպանիայի մարզը չէ, այլ ի պատիվ դրա անվանված, 100 հազար բնակչություն ունեցող և 1974 թվականին Մեծ Բրիտանիայից անկախացած կղզի-պետություն: Դա Կարիբյան ծովի արևադարձային դրախտային անկյուններից է, միաժամանակ՝ օֆշորային գոտի:

«Գրենադայի առաջին միջազգային բանկ» հնչեղ անունն ունեցող բանկը իր գործունեությունը սկսել է 1998 թվականին: Բանկի հիմնադիրը, տնօրենների խորհրդի ղեկավարն ու նախագահը դարձավ Օրեգոնի նախկին քարոզիչ Գիլբերտ Ալեն Զիգլերը: Ի դեպ, գրենադական քաղաքացիություն նա ստացավ այլ անվան տակ՝ Վան Արթուր Բրինկ:

Բանկն առանց ավելորդ համեստության իրեն ներկայացրեց որպես աշխարհի ֆինանսական ամենահեղինակավոր ինստիտուտներից մեկը և շուտով Գրենադայի բանկային հատվածի մարգարիտի համբավ ձեռք բերեց: Երկրի իշխանությունների հետ նրա հարաբերությունները սկզբում իդեալական էին:

Բանկի մարքեթինգային քաղաքականությունը բավականին օրիգինալ էր: Բանկը հարուստ ամերիկացիներին հրավիրում էր իր հաշվին հանգստանալ կղզում, իսկ արդեն տեղում նրանց էին ներկայացվում դասախոսություններ այն մասին, թե ինչ վատն է ամերիկյան հարկային համակարգը և ինչու է շահավետ փողերը պահել օֆշորային բանկերում: Դասախոսությունների բնական ավարտը լինում էր Միջազգային առաջին բանկի գայթակղիչ առաջարկը: Այսպիսով՝ բանկն իր ծառայություններն ԱՄՆ-ում չէր առաջարկում, սակայն, այնուամենայնիվ, հենց հարուստ Ամերիկան էր դառնում նրա ներդրումների հիմնական աղբյուրը:

Պետք է խոստովանել, որ օֆշորային բանկերը «սովորական» բանկերի համեմատությամբ մի շարք առավելություններ ունեն: Ամենաառաջինը՝ հարկեր չեն վճարում: Բացի այդ՝ ավելի ազատ են իրենց ներդրումային քաղաքականության ընտրության հարցում: Այդ է պատճառը, որ նրանք հաճախորդներին ավելի հրապուրիչ տոկոսադրույքներ են առաջարկում: Ի վերջո, 1999 թվականին Գրենադայի բանկի շահույթը կազմեց 26 մլրդ դոլար: Այս ցուցանիշը չէր զիջում ամերիկյան հեղինակավոր բանկերին: Բանկի ակտիվները գնահատվում էին 62 մլրդ դոլար:

Շատերի, այդ թվում՝ նաև բանկի արտաքին աուդիտոր Լորիստոն Ուիլսոնի մոտ, այնուամենայնիվ, բանկի հաշվետվությունը կասկածներ էր հարուցում: Ուիլսոնը 1999 թվականի մարտին նամակով դիմեց Գրենադայի վարչապետ Քիտ Միթչելին: Նամակում նշվում էր, որ բանկը խոչընդոտում է աուդիտորական ստուգում անցկացնելուն, խախտում երկրի բանկային օրենսդրությունը, և որ նրա ակտիվները հորինված են: Ուիլսոնն առաջարկում էր բանկը վերցնել պետական հսկողության տակ և սկսել նրա գործունեության հետաքննությունը: Կառավարությունը, սակայն, ոչ մի կերպ չարձագանքեց նրա նամակին: Ավելին՝ աուդիտորին, իհարկե, հեռացրեցին աշխատանքից՝ փոխարինելով ավելի վստահելի անձով:

Ներկայումս Գրենադայի կառավարությունը փակել է կղզում գրանցված օֆշորային բանկերի մեծ մասը՝ թվով 36-ը, «ողջ» թողնելով միայն ինը:

Պատրաստեց Անի Ղազարյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում