ԱՄՆ Մերիլենդ նահանգում գտնվող Էնդրյուս ավիաբազայում չեղյալ է հայտարարվել հրաձգության պատճառով հայտարարված տագնապը, հայտնում է CNN հեռուստաալիքը:
Ընդ որում, բազայի ներսում գտնվող բժշկական հաստատությունը դեռևս փակ է մուտքի և ելքի համար, հաղորդվում է բազայի Twitter-ի էջում: Ենթադրվում է, որ հենց այդ շենքում է տեղի ունեցել հրաձգությունը:
Սակայն, հեռուստաընկերության տվյալներով` դա եղել է կեղծ տագնապ, տարածքում հրաձգության մասին տվյալները չեն հաստատվել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էնդրյուս ավիաբազայում տեղի է ունեցել հրաձգություն, աշխատակիցները տարհանվել են:










































