ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների հետ կապված տեղեկատվությանը, ըստ որի՝ նրանք 2010 թվականին շքեղ առանձնատուն են գնել Լոս Անջելեսի Վեսթվուդ (Westwood) թաղամասում: «Ես չեմ հասցրել իրականությանը ծանոթանալ, կծանոթա նամ՝ կարծիքս կհայտնեմ»,-ասաց ՀՀ վարչապետը:
Ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի՝ առանձնատունը գնահատվում է 11 մլն դոլար:











































