Հայտնի են դարձել Վրաստանի նախագահական ընտրությունների համար «Միացյալ ազգային շարժման» փրայմերիզի առաջին փուլի արդյունքները:
Առաջին տարածաշրջանային համաժողովը կայացել է Քութայիսում: Իմերեթիի, Ռաչա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի՝ ՄԱՇ-ի շրջանային ներկայացուցչությունները նախապատվությունը տվել են Դավիթ Բաքրաձեին։
Հիշեցնենք, որ ՄԱՇ-ի նախագահի թեկնածության համար պայքարում են Դավիթ Բաքրաձեն, Գեորգի Բարամիձեն, Շոթա Մալաշխիան և Զուրաբ Ջափարիձեն:
Կանցկացվեն ևս 5 նմանատիպ համաժողովներ:









































