Լեդի Գագան մոտակա ժամանակներս չի պատրաստվում ամուսնանալ, հայտնում է elle.ru-ն:
Ներքին աղբյուրների խոսքերով` դրա պատճառը երգչուհու ցանկությունն է նախ մայր դառնալու: Զույգը որոշել է, որ այժմ նրանք չեն կարող զբաղվել հանդիսավոր արարողության կազմակերպմամբ, քանի որ ցանկանում են կենտրոնանալ ծնողներ դառնալու վրա:
Հիշեցնենք, որ զույգը ծանոթացել է 2011 թվականին, իսկ անցյալ տարվա փետրվարին դերասանը Լեդի Գագային առաջարկություն է արել:







































