Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիա ռուսաստանցիների այցերի վրա դրված սահմանափակումների վերացումը շատ կարևոր է իրենց համար:
«Մենք մշտապես խոսել ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորության, ճգնաժամը հաղթահարելու ցանկության մասին, որը սկսեց նախորդ տարվա նոյեմբերին:
Տեղի ունեցավ միջադեպ, որը մենք չէինք ցանկանում: Այդ մասին նշված է նաև Վլադիմիր Պուտինին մեր նախագահի հասցեագրած նամակում: Այն ընդունվել է դրականորեն, և նախագահների երեկվա զրույցից հետո սկսվել է հարաբերությունների կարգավորման գործընթաց:
Ռուսաստանի ու Թուրքիայի տնտեսական և քաղաքական հարաբերությունները մեծ դեր են խաղում: Մեզ համար շատ կարևոր է Թուրքիա ռուսաստանցիների այցերի վրա զբոսաշրջային արգելքների վերացումը: Դա հատկապես կարևոր է Անթալիայի համար»,- ասել է Չավուշօղլուն:











































