Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը չի փոխի ակումբային գրանցումը։ Այդ մասին հայտարարել է Իսպանիայի գործող չեմպիոնի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն։
«Նեյմարը չի հեռանա։ Առաջիկա օրերին 5 տարվա պայմանագիր ենք ստորագրելու։ Գոհ ենք մեր թիմից ու մարզչից։ Գոհ ենքնմեր թիմից ու մարզչից։ Մեր թիմում է խաղում Մեսսին՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։
Բայց ակումբի ղեկավարությունը, միևնույնն է, մտածում է կազմի համալրման մասին»,- Բարտոմեուի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Նեյմարի ծառայություններով հետաքրքրվում են ՊՍԺ-ն, «Ռեալ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։ Բրազիլացու գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2018թ․։









































