Բելգիայի հավաքականի առաջատար Էդեն Ազարը 3-օրյա դադարից հետո ապաքինվել է վնասվածքից ու այսօր ընդհանուր խմբի կազմում մարզվել առանց սահմանափակումնեի։
Կիսապաշտպանն ազդրի մկանային վնասվածք էր ստացել Հունգարիյաի հավաքականի հետ քառորդ եզրափակչում կայացած խաղում (4:0), որտեղ նա ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ։
Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում Բելգիայի ընտրանու մրցակիցն Ուելսի հավաքականն է։






































