Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող «Համախմբում» կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ ԱՄՆ Պետդեպարտամենտում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ։
Այս մասին տեղեկանում ենք կուսակցության մամուլ բաժնից, որտեղից նշում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների նոր փուլին առնչվող հարցերը և հնարավոր զարգացումները։
Օսկանյանն իր գնահատականն է տվել քառօրյա պատերազմի դրդապատճառներին և դրանից հետո ստեղծված իրավիճակին, ինչպես նաև՝ ներկայացրել իր տեսակետները նոր իրավիճակում հակամարտության կարգավորման վերաբերյալ հաղորդագրությունում:
Վաշինգտոնում Օսկանյանը հանդիպել է նաև ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրենսդրական հարցերով օգնական Բրիթանի Բեյլոյի հետ, առաջիկայում հանդիպումներ կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ։









































