2013-ի մայիսին ամերիկյան տիեզերական NASA գործակալությունը և Google ընկերությունը միավորվել են, որպեսզի ստեղծեն աշխարհում առաջին քվանտային գերհամակարգիչը:
Մշակողները պնդում են, որ նախագիծն ամբողջությամբ պատրաստ կլինի և կտեղադրվի NASA-ում արդեն 2013-ի աշնանը: Համակարգչի ստեղծումը կարժենա 15 մլն դոլար:
Շնորհիվ այն բանի, որ համակարգիչը կաշխատի քվանտային մեխանիկայի հիման վրա, այն իր հնարավորություններով զգալիորեն կգերազանցի բջջային ոլորտում առկա նմանատիպ սարքավորումներին:
Գոյություն ունի այդ տեխնոլոգիաների կիրառմամբ անձնական համակարգիչների ստեղծման հավանականություն, բայց Google-ն ու NASA-ն դեռ նախընտրում են այն թողնել սեփական կարիքների համար:










































