Jagjit Chodha անունով դիզայներ-ուսանողը ստեղծել է հատուկ մրգաման, որը հաղորդում է իր տիրոջը, թե երբ են մրգերը բորբոսնելու: Մրգամանի մեջ կան փոքրիկ քիմիական ցուցիչներ, որոնք հայտնաբերում են էթիլեն գազի մակարդակի մեծացումը, քանի որ հենց այդ գազն է արտազատվում մրգերից, երբ նրանք պատրաստվում են բորբոսնել:
Հենց էթիլենի մակարդակը հասնում է ծայրահեղ բարձր աստիճանի, սարքավորումը հայտնում է, որ մրգերի պահպանման ժամկետը մոտենում է ավարտին: Այդ սարքավորումը մշակվել է աղբ դարձող սննդի տարեցտարի ավելացող քանակը նվազեցնելու համար: Նախագիծը ստեղծվել է Լոնդոնի Բերնուել համալսարանի համար՝ Made In Show ցուցահանդեսի շրջանակներում, և չնայած այն կոմերցիոն չէ, բայց չի բացառվում որ մրգամանը շուտով կհայտնվի վաճառքում:










































