Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Հայաստանի օկուպացիոն պառլամենտ՝ ՀՕՊ. «168 ժամ»

«168 ժամ» պարբերականի այսճրվա համարում կարդում ենք,

«Հետաքրքիր է՝ Ռուաստանի ո՞ր գերատեսչությունում են անցկացնում Հայաստանի խորհրդարանի անդամների ընտրության մրցույթը: Երևի՝ Կրեմլի վարչություններից որևէ մեկում, գուցե ԱԳՆ-ում, հնարավոր է՝ Գյուղատնտեսության նախարարությունում՝ հաշվի առնելով այն վարունգ-պոմիդորային կարգավիճակը, որին վերջերս Վլադիմիր Պուտինը հավասարեցրեց հայ-ռուսական հարաբերությունները: Թե կոնկրետ որտե՞ղ են անցկացվում այդ մրցույթները, դժվար է ասել:

Բայց որ անցկացվում են՝ հաստատ: Իսկ եթե անգամ չեն անցկացվում, ապա ռուսական համապատասխան կառույցները Հայաստանի քաղաքական դաշտի ներկայացուցիչներին ներշնչել են, որ անցկացվում են: Ու հայ քաղաքական մտքի տիտանները, իրականում՝ անմտության «պրովոլկաները», ջանք, եռանդ, քծնանք, արժանապատվություն ու մնացյալը չեն խնայում՝ ժյուրիի իրական կամ ենթադրյալ ռուս անդամներին ցույց տալու, որ հատկապես իրենք, մասնավորապես իրենք, հաստատապես իրենք ու անձնապես իրենք են այն միակը, որ անվերապահորեն առաջ կտանեն Ռուսաստանի շահը, ցանկացած շահը՝ հայոց խորհրդարանում և ցանկացած այլ վայրում:

Հիմա դա նրանք անում են Ռուսաստանի հետ Հակաօդային միասնական պաշտպանական (ՀՕՊ) համակարգի քննարկումների ժամանակ, երեկ արել են Հայաստանը ԵՏՄ խցկելու ակտի առթիվ, վաղն անելու են Հայաստանից մնացած որևէ բան կամ ընդհանրապես Հայաստանը Ռուսաստանին հանձնելու կապակցությամբ: Անելու են՝ ռուսական գուբերնիական կլուբի վերածված Հայաստանի խորհրդարանում Ռուսաստանին քծնելու իրավունքից չզրկվելու համար… Հայաստանում քաղաքականությունը հավասարվել է Ռուսաստանին ստորաքարշության շնորհանդեսի, Հայաստանում քաղաքական գործիչները մրցակցում են ոչ թե՝ ընտրողների ձայներին արժանանալու, հասարակության վստահությունը ստանալու, այլ՝ որևէ ռուս կուրատորի աչքից չվրիպելու համար՝ իրենց պայքարի անմնացորդությամբ դժվարին կացության մեջ դնելով այդ կուրատորին:

Պատկերացնել կարելի է միայն՝ ինչպե՞ս է նա տարբերելու՝ ո՞ւմ ձայնի տոնայնությունն էր ավելի հուզիչ ու հոգեթով՝ Ռուսաստանի անփոխարինելիության մասին ներբողների ժամանակ՝ Էդուարդ Շարմազանովի՞, թե՞ Վահրամ Բաղդասարյանի, իսկ գուցե Խոսրով Հարությունյանի՞… Բայց ռուս կուրատորի գործն անպատկերացնելի դժվար է, որովհետև բացի հանրապետական բացահայտ քծնողներից, կան նաև ոչ իշխանական ռուսահաճներ, որոնք տրվում են շատ ավելի ինքնամոռաց ու, կարևորը՝ անշրջելի: Իսկ եթե հաշվի առնենք, որ բոլորից առաջ ու բոլորից ավելի կա նաև Արտաշես Մամիկոնովիչ Գեղամյանի անմար կերպարը, ապա հասկանալի կդառնա, թե որքան ծանր կացության մեջ են դնում հայ պատգամավորներն իրենց ռուս վերադասներին:

Իրական կամ երևակայական:

Ու խնդիրը ՀՕՊ համակարգը չէ, որի մասին համաձայնագրում՝ հնարավոր է՝ ինչ-որ կետեր են գրված, որոնցով Հայաստանն այդքան էլ չի ստրկացվում, գուցե կան կետեր, որտեղ Հայաստանի ստորացումն ավելի արտահայտված է »:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում