Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռը մերձմոսկովյան Ռամենսկոեից թռել է Վլադիկավկազ, որպեսզի այնտեղից Երևան տեղափոխի Հայաստանի քաղաքացիներին, ովքեր Վրաստանի ռազմական նշանակության ճանապարհի փակման պատճառով մնացել են Հյուսիսային Օսեթիայում, հայտնում է RIA Novosti-ն:
«Մոսկվայի ժամանակով 18:22 մերձմոսկովյան Ռամենսկոեի օդանավակայանից Վլադիկավկազ քաղաքի օդանավակայան է մեկնել Ռուսաստանի ԱԻՆ-ի Ան-148 ինքնաթիռը օպերատիվ խմբով»,- հայտնել են նախարարությունում: Այդ ինքնաթիռով Երևան կհասցվեն Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր մնացել են Վրաստանի ռազմական նշանակության ճանապարհին:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հատուկ չվերթը Հայաստան կտեղափոխի 147 քաղաքացու: Ճանապարհի վերանորոգումը կտևի 20 օր: Ներկա պահին Ռուսաստանից սահմանն անցնելուն են սպասում ավելի քան 250 մարդ, մեծ մասամբ` բեռնատարների վարորդներ:







































