Sunday, 05 07 2026
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT

Հոգեբանորեն կապիտուլացված իշխանությունը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր անդրադառնալով հայ-ռուսական համատեղ ՀՕՊ համակարգի խնդրին՝ ասել է, որ ավելի վստահելի գործընկեր այդ հարցում, քան Ռուսաստանն է, չենք տեսնում: Իրականում այս հայտարարությունը ընդգրկում է ավելի լայն իրողություն, քան զուտ ՀՕՊ համակարգի խնդիրը:

Հայաստանի գործընկերների և դաշնակիցների խնդիրը գերարդիական էր ապրիլյան պատերազմում, որի ընթացքում պարզ դարձավ, որ Հայաստանն ըստ էության չունի դաշնակիցներ և գործընկերներ, որոնք նրա կողքին կլինեն անվտանգության սպառնալիքների իրական և մահաբեր բնույթի դեպքում: Դե յուրե Հայաստանն ունի, իհարկե, դաշնակից ու գործընկեր, սակայն միայն դե յուրե, իսկ դե ֆակտո այդ գործընկերը ավելի շատ ու ավելի պարտաճանաչ զենք է մատակարարում Հայաստանի հակառակորդին, քան Հայաստանին: Բայց սա չէ, իհարկե, հարցը, այս մասին էլ շատ է խոսվել, ու, ցավոք սրտի, դեռ առիթներ կլինեն խոսելու:

Հայաստանում կարիք կա խոսելու ընդհանրապես գործընկեր և դաշնակից պետությունների շրջանակի ձևավորման անհրաժեշտության մասին: Եվ այս իմաստով պաշտպանության նախարարի հայտարարության մեջ խնդիրը բոլորովին այլ տեղ է, քան Ռուսաստանը և նրա վստահելիության մասին պնդման, այսպես ասած, հիմնավորվածությունը:

Խնդիրն այն է, որ Հայաստանն ինքը խնդիր ունի աշխարհին ներկայանալու որպես վստահելի գործընկեր: Ներկայումս Հայաստանի առաջ կանգնած խնդիրը հենց դա է, որի պարագայում է հնարավոր արդյունավետ կերպով լուծել Հայաստանի համար կարևոր դաշնակցային և գործընկերային հուսալի, կայուն, երկարաժամկետ շրջանակի ապահովման խնդիրը:

Ժամանակակից աշխարհում պետությունները չեն կարող լինել առանց այդ շրջանակի: Առանց դրա մնացող պետությունների վիճակը մենք տեսնում ենք: Նույնիսկ ավելի հզոր պետություններ, քան Հայաստանը, զրկված լինելով նման շրջանակից՝ հայտնվում են ծանր քաղաքական իրավիճակներում: Հայաստանը պետք է լուծի այդ շրջանակի ձևավորման խնդիրը, քանի որ ներկայումս գտնվում է մի շրջանակում, որը գործընկերության կամ դաշնակցության անվան տակ իրականում հակառակորդների, հակադիր շահերի կրողների շրջանակ է՝ անունը լինի ՀԱՊԿ, թե ԵՏՄ:

Սակայն Հայաստանն այլ շրջանակ, դաշնակիցներ ու գործընկերներ չի կարող գտնել, եթե ինքը չի կարողանում ներկայանալ այդպիսին, եթե ինքը չի կարողանում ներկայանալ մի պետություն, որն ունակ է հետապնդել իր շահերը: Հայաստանն ունակ չէ անգամ ձևակերպել իր շահերը, ինչի վկայությունն է ղարաբաղյան խնդրում Հայաստանի դիրքորոշումը, անգամ ապրիլյան պատերազմից հետո, երբ Ադրբեջանը կատարեց ճակատագրական սխալ, երբ հայկական բանակը պատժեց Ադրբեջանին այդ սխալի համար, սակայն հետո հայկական դիվանագիտությունը շարունակելով նույն մարտավարությունն ու մոտեցումները ղարաբաղյան կարգավորման գործընթացում՝ Ադրբեջանին տվեց ռեաբիլիտացվելու հնարավորություն:

Պետությունը, որն իրեն այդպես է պահում ամենաճակատագրական հարցերում նույնիսկ, չի կարող աշխարհում ընկալվել, նույնիսկ դիտարկվել որպես դաշնակից ու գործընկեր: Այդպիսին դիտարկվում և ընկալվում են նրանք, որոնք ինքնիշխան են: Իսկ ովքեր ինքնիշխան չեն, այլընտրանք չունեն:

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները թերևս իրենք էլ չեն գիտակցում, որ հայտարարելով այլընտրանքի բացակայության մասին՝ իրենք պարզապես խոստովանում են, որ մսխել են Հայաստանի ինքնիշխանությունը, խոստովանում են ինքնիշխանության բացակայությունը, որովհետև ազատ և ինքնիշխան մարդն ու պետությունը երբեք չի հայտարարի, թե այլընտրանք չունի:

Այլընտրանքի բացակայությունը հայտարարություն է կապիտուլյացիայի մասին, առնվազն հոգեբանական կապիտուլյացիայի: Ազգային ժողովում ՀՕՊ համակարգի վավերացման հարցի քննարկմանը այդ մասին հայտարարել են նաև մի շարք քաղաքական ուժեր, այսպես ասած՝ ոչ իշխանական՝ դրանով իսկ ցույց տալով, որ հայկական քաղաքական իրականությունը՝ ըստ էության, առանձին բացառություններով, խոշոր հաշվով կապիտուլացված է երկու ծայրից էլ:

Հոգեբանական առումով կապիտուլացված ուժերը՝ թե՛ իշխանական, թե՛ դրանից դուրս՝ լանջերին, պարտերին կամ «ամֆիթատրոնում» տեղավորված, պետք է հեռանան դաշտից, քանի դեռ ֆիզիկական կապիտուլյացիայի տարածությունն ընդամենը 800 հեկտար է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում