ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու է այս փուլում տեղի ունենում ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացում և ինչ ազդեցություն կունենա այդ հարաբերությունների բարելավումը Հայաստանի վրա, նշեց, որ իր համար անընդունելի է այն մոտեցումը, որ մինչև հիմա ասում էին՝ ռուսների հարաբերությունները թուրքերի հետ վատացավ, Հայաստանը չի շահում, լավացավ, էլի չի շահում. «Այսինքն՝ Հայաստանում ինչ տեղի է ունենում, մենք տուժողն ենք. այդ մոտեցում չեմ ընդունում, մազոխիզմ է հիշեցնում»: Նրա դիտարկմամբ՝ ամեն իրավիճակն էլ ունի իր դրական և բացասական հետևանքները Հայաստանի համար:
«Ակնհայտ է, որ սպասելի էր, երկար չէր տևելու ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը, չէր վերաճելու համաշխարհային նոր պատերազմի: Եվ ընդհանուր շահերն այնքան շատ են, որ գնացին այս քայլին: Մանավանդ Թուրքիան արդեն բոլոր կողմերից ճնշումների տակ է հայտնվել՝ թե՛ ներսից, թե՛ դրսից: Թուրքիան փորձում է լուծել այն խնդիրները, որոնք անհրաժեշտ է արագ լուծել, որպեսզի թեթևացնի արտաքին ճնշումները:
Թուրքիան ուզում էր զրո խնդիր ունենալ հարևանների հետ, հիմա այդ տրամաբանությունից ելնելով՝ ուզում է հարևանների հետ մի քիչ հարաբերությունները շտկել, մանավանդ նրանց հետ, որոնց սպառնալիքն իր անվտանգության համար շատ մեծ է»:
Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ ամեն ինչ, սակայն, հիշողություն ունի, այդ կոտրվածը որքան էլ կպցնեն, հետք է թողնեու. «Բոլորի համար ակնհայտ է, որ Թուրքիան հուսալի գործընկեր չէ, կարծում եմ՝ Ռուսաստանի համար էլ դա պարզ դարձավ»:
Մանրամասները՝ տեսանյութում:





































